Մասիս քաղաքում, թվում է, արտակարգ դրություն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ մասնավորեցնելով, որ արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ:
Երեկ վարորդները թերթի լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանապարհային ոստիկանները մայրաքաղաքից են և որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա:
«Երևանում արագաչափերի և տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել է, ու ընկել են ռայոնի ժողովրդի ջանին»,- լրագրողին դժգոհել է մի վարորդ: