Հունվարի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.56-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում` Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք:
Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.970:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: