Սերժ Աարգսյանի նախընտրական շտաբերի ծախսերի մի մասը դրված է գործարարների վրա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող օլիգարխների՝ Ֆլեշ Բարսեղի` Բարսեղ Բեգլարյանի, Միկա Բաղդասարովի` Միխայիլ Բաղդասարովի և այլոց վրա «պլան է դրված»՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերին ապահովել բենզինի և դիզվառելիքի կտրոններով, որպեսզի մեքենաներն այդ ընկերությունների հաշվին լիցքավորվեն», – գրում է թերթը:
Սարգսյանի նախընտրական շտաբի լրատվության հարցերով պատասխանատու Շուշան Սարդարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի: