Մոտ մեկ միլիոն մարդիկ, որոնք վերջին 20 տարվա ընթացքում հեռացել են Հայաստանից, ունեն ընտրելու իրավունք, սակայն այդ ձայները իշխանություններն օգտագործում են հօգուտ իրենց թեկնածուի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ նկատի ունենալով, որ այդ քաղաքացիները չեն գտնվում Հայաստանում, բայց նրանց անուններն առկա է ցուցակներում:
ՀՀ նախագահի թեկնածուն նաև ընդգծել է, որ իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառում՝ քաղաքացիներին բաժանելով թերթիկներ, որոնցում պետք է լրացվեն անձնական տվյալները:
Մելիքյանի շտաբը նման թերթիկներ հայտնաբերել է Երևանում: Նա նշել է, որ, օրինակ, «Գրանդ Քենդի» ընկերությունում աշխատողներից հավաքել են անձնագրերը:
«Մենք ստուգում ենք այդ ամենը և որևէ մեկին արատավորելու ցանկություն չունենք: Բայց ցանկացած մանրուք կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Արման Մելիքյանը: