Վաղը՝ ժամը 11:30-ին, Աբովյան 22ա հասցեից (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ) կմեկնարկի բողոքի երթ դեպի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք: Երթը կազմակերպում է «Ժողովուրդ» օրաթերթը: Երթի մասնակիցները դատարանին կներկայացնեն միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի:
«Հակառակ դեպքում ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել խմբագրություն`դրանից բխող հետևանքներով: Ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ակցիայի արդյունավետությանը», – ընդգծում է թերթը: