Հունվարի 28-ին, ժամը 23.38-ին Իրանի Ահար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում՝ Մեղրի քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ: