Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Իտալիայում, Խորվաթիայում, Պորտուգալիայում, Մալթայում և Սլովենիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նույն օրվա մեկ այլ հրամանով Իտալիայի դեսպան է նշանակվել 32-ամյա վանաձորցի Սարգիս Ղազարյանը: Մինչ այդ նա աշխատում էր Բրյուսելում տեղակայված «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպությունում: Ղազարյանը ուսումը ստացել է Իտալիայում՝ նախ Վենետիկում, ապա Գորիցիայի համալսարանում:
Լուսանկարը՝ cafeuropa.eu