2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով երեկվա դատական նիստը հետաձգվել է մեկնարկից քիչ անց:
Epress.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ գործով անցնող մի շարք վկաների հեռախոսազանգերը վերծանելու վերաբերյալ:
«Նախագահողը, հայտարարելով, որ այդ միջնորդությունը երկար աշխատանք է պահանջում իրենից, որոշման ընդունումը հետաձգել է մինչև հաջորդ դատական նիստը, որը կկայանա գալիք երեքշաբթի»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը: