«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունացած դեպքի առթիվ: Այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ:
«Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում», – նշում են հայտարարության հեղինակները: