Home / Հայաստան / ԿԲ-ի անձնակազմը ցանկանում են տեղափոխել Դիլիջան. աղբյուր

ԿԲ-ի անձնակազմը ցանկանում են տեղափոխել Դիլիջան. աղբյուր

Դիլիջանում ՀՀ կենտրոնական (ԿԲ) բանկի ուսումնական կենտրոնը կառուցելուց հետո իշխանությունները պատրաստվում են ԿԲ անձնակազմը տեղափոխել այնտեղ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարլով իր աղբյուրներին:

«Նույնիսկ խոստացել են Դիլիջանում բնակվելու դեպքում կրկնակի աշխատավարձ տալ, սակայն ԿԲ աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվում են: Փաստորեն, բավական չէ` իշխանությունները հարկատուների հաշվին 70 մլն դրամ են ծախսել Դիլիջանում ԿԲ շենքը կառուցելու համար, բավական չէ՝ հարկատուների հաշվին հսկայական թվերի հասնող աշխատավարձ են տալիս նրանց, հիմա էլ փորձում են ՀՀ պետական բյուջեից հավելյալ գումարներ հատկացնել` բարձրացնելով ԿԲ աշխատակիցների աշխատավարձը, միայն թե իրենց պրոյեկտն աշխատեցնեն՝ արդարացնելով Դիլիջանում այդ շենքի կառուցումը», – նշում է թերթը:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկություններ չունեն: