Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ցնցված է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Այս մասին ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր: Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – նշել է Ջոնաթան Էյվզը: