Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հետաձգել է նախընտրական հանդիպումը

Սերժ Սարգսյանը հետաձգել է նախընտրական հանդիպումը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել թեկնածուի կայքը:

Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:

Հաղորդագրության մեջ հստակեցված չեն նման որոշման պատճառները: