Պարույր Հայրիկյանի վրա կրակած մարդը «ապաշնորհ մեկի կողմից ուղարկված ապաշնորհ դերասան էր», որը նույնիսկ չի կարողացել մարդավարի կրակել կարճ տարածությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել դերասան, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի հիմնադիր և ղեկավար Երվանդ Մանարյան: Դերասանը նշել է, որ կատարվածի մեջ որևէ իմաստ չի տեսնում:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ կարծիք է հայտնել, որ Հայրիկյանի դեմ մահափորձն իրականում ուղղված էր ՀՀ իշխանությունների դեմ, իսկ Հայրիկյանի անձի ընտրությունը, նրա խոսքով, պայմանավորված էր նրանով, որ վերջինս մեծ հեղինակություն ունի աշխարհում և նրա վրա հարձակումը ամենամեծ արձագանքը կարող էր առաջացնել:
Դևրիկյանը Հայրիկյանին խորհուրդ է տվել չհետաձգել ընտրությունները, քանի որ այդ դեպքում հարձակումն իր նպատակին հասած կարելի է համարել: Դևրիկյանի խոսքով՝ հետաձգվելու դեպքում ընտրությունների ելքը, միևնույնն է, չի փոխվելու, և դա միայն կգցի երկրի զարգացման տեմպը: