Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Ստեփան Դեմիրճյանին

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Ստեփան Դեմիրճյանին

Երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հանդիպումը տևել է մոտ քառասունհինգ րոպե: Առաջին նախագահի մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով:

«Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար: Այս այցը կարևոր է նաև Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում: Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում հերքել էր այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը», – գրում է թերթը: