Վերջին օրերին Դաշնակցության ղեկավար անձինք շրջում են հանրապետությունով են «ընկերային հավաքներ» անում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Բացի այն, որ ՀՅԴ շարքերին հարկավոր է բացատրել, թե այնուամենայնիվ ինչու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեց, նաև հրահանգավորում են, թե ինչպես պահեն իրենց քվեարկության օրը: Մասնավորապես հրահանգն այսպիսին է` անպայման գնալ քվեարկության և անվավեր դարձնել քվեաթերթիկը: Եղանակը թողնվում է մարդկանց` խաչ քաշել, «պտիչկաներ» դնել, թե գրել «Դաշնակցություն»: Իմաստն այն է, որ ընտրությունների անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակով ՀՅԴ-ն որոշել է ստուգել իր տնօրինած ձայների քանակը և ցուցադրել իր ուժը քաղաքական դաշտում», – նշում է թերթը: