ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մտադիր է մինչ ընտրությունների անցկացումը դրանք կեղծված հայտարարել, եթե իշխանությունները չլսեն իր խորհուրդը և չապահովեն արդար ընտրություններ՝ հրապարակելով Հայաստանից մեկնածների ցուցակը, որի արդյունքւոմ պարզ կդառնա՝ քանի ընտրող կա Հայաստանում: Այս մասին Մելիքյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Թեկնածուն հիշեցրել է, որ դադարեցրել է քարոզարշավը, քանի որ, իր խոսքով, հանդիպումներ անցկացնելն անիմաստ է և կնշանակեր խաբել ժողովրդին այն պայմաններում, երբ «անաչառությունն ապահովված չէ»:
Մելիքյանը նկատել է, սակայն, որ ԿԸՀ նախահահ Տիգրան Մուկուչյանը, իր նամակին արձագանքելով, հանձնարարել է շենքի լիազորներին հարցումներ ացնկացնել՝ պարզելու, թե քանի ընտրող կա շենքում: Սակայն դրա հետ մեկտեղ, ըստ Մելիքյանի, լիազորների հարցաշարն ընգրկում է ևս մեկ հարց, որը խախտում է օրենքը: Շենքերի բնակիչներին հարցնում են՝ արդյոք քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին: Մելիքյանն ասել է, որ նման հարց ուղղել են անգամ իր հորը և իր շտաբի անդամներին:
Նախագահի թեկնածուն հայտարարել է, որ իշխանությունների հետ երկխուսությունը կարելի է սկսած համարել ոչ միայն հարցումների, այլև աձնագրային վարչության գործունեության շնորհիվ: Նա տեղեկացրել է, որ հարցում էր արել անձնագրային վարչություն՝ պարզելու, թե քանի մարդ է ՀՀ քաղաքացիություն ունի, և իրեն ստույգ տվյալներ են հայտնել:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ կապված ընտրությունները հետաձգելուն, Մելիքյանն ասել է, որ իրեն միևնույն է՝ ընտրությունները կհետաձգվեն, թե ոչ, սակայն տարօրինակ կլինի, եթե Հայրիկյանը նման պահանջով Սահմանադրական դատարան չդիմի: