Փետրվարի 5-ին, ժամը 12.02-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում` «50-ամյակ» կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
«ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը:
Մինչ փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ ստացած ուղևոր, 32-ամյա Մուկուչ Տեր-Ավագյանը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Հրշեջ–փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ, ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 24-ամյա Գրիշա Գասպարյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ–փրկարարները, հատուկ տեխնիկայի միջոցով, ավտոմեքենան դուրս են բերել ձորից, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: