«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս դիմելու և մասնակցելու է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար:
«Ոչ, չեմ դիմելու», – պատասխանել է Արզումանյանը:
Թերթը հիշեցնում է, որ թափուր տեղն առաջացել է փետրվարի 1-ից, երբ լրացել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արմեն Արզումանյանը Հանրայինի խորհրդի ղեկավարի հիմնական թեկնածուներից մեկն է:
«Այս պահին խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրված են խորհրդի անդամ, նախկին ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանի վրա: Խորհրդի նոր նախագահի թեկնածուներից մեկն էլ հենց նա է համարվում: Բացի դա, շրջանառվում են «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի, ինչպես նաև ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի անունները», – գրում է թերթը: