Երեկ պետք է կայանար ՀԱԿ քաղխորհրդի նիստը, կարծել են «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ Գիմիշյանն ու Մակեյանն այցելել են ՀԱԿ գրասենյակ:
Թերթը նշում է, որ տեղեկություններ են տարածվել, թե Մակեյանն այդ նիստում ներկայացնելու էր իր ՀԱԿ առողջացման ծրագիրը: Նիստը, սակայն, չի կայացել:
«ՀԺ»-ի հաղորդմամբ՝ ՀԱԿ գրասենյակից հեռանալիս գրեթե վիճաբանել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու Պետրոս Մակեյանը: Վերջինս իր տարակուսանքն ու զայրույթն է հայտնել, որ իրեն ոչ միշտ են տեղեկացնում ՀԱԿ քաղխորհրդի նիստերի մասին: Զուրաբյանն էլ ասել է, թե քաղխորհդրի անդամները, այդ թվում՝ Մակեյանը, տեղյակ են, որ ամեն չորեքշաբթի նիստ են ունենում, բացի ԱԺ քառօրյայի օրերից, իսկ երեկ ԱԺ քառօրյայի հերթական նիստն է եղել: Մակեյանը հակադարձել է, որ եթե կարևոր հարցեր են քննարկվել, նույնիսկ այդ ժամանակ իրեն չեն իրազեկել:
Տեսանյութը՝ News.am-ի