Փետրվարի 8-11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը բարձրացել է 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-11-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 7-ին ամբողջ օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, 8-11-ին՝ առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: