Оրերս Երևանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում (տնօրենը Աղվան Հովսեփյանի թիմակից Օֆելյա Պետրոսյանն է) ՀՀԿ-ականների անունից «Արմենտել»-ի ֆիրմային հեռախոսներ են բաժանել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից պարզել՝ արդյոք նման բան կա, սակայն վերջինս հերքել է.
«ՀՀԿ-ն նման բան երբեք չի արել ու չի էլ անելու: Հեռախոս բաժանելը մեր մեթոդիկայի մեջ չի կարող մտնել»: