Այսօր Բաղրամյան պողոտայում մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել՝ մի շարք պահանջներ ներկայացնելով, որոնցից մեկը միջազգային դիտորդների՝ Հայաստանից հեռանալու պահանջն էր:
Արդար ընտրությունների անցկացման կոչով նրանք փորձել են Բաղրամյան պողոտայով բարձրանալ դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանները խոչընդոտել են մարդկանց տեղաշարժը: Բողոքողներին և ոստիկաններին մոտեցել է ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքի մոտ հացադուլ իրականացնող Անդրիաս Ղուկասյանը, ով սկսել է բանակցել Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանի հետ: Վերջինս ասել է, որ «արգելում է մոտենալ Բաղրամյան 26»:
Բանակցությունների արդյունքում ցուցարարները ստիպված են եղել անցնել դիմացի մայթ և բարձրանալ մինչև Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարան, որտեղ էլ շարունակել են ակցիան: Մանրամասները՝ այստեղ: