Երեկ Վերաքննիչ դատարանը մեղմացրել է Սերոբ Բոզոյանի նկատմամբ կայացրած առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի վերջինս մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը: Դատարանը որոշել է մեկ տարվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ փուչիկների վաճառքով զբաղվող Բոզոյանը մեղավոր էր ճանաչվել մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի մեջ:
Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Սերոբ Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է: Նիստի ավարտից հետո Բոզոյանն ասել է, որ բավարաված է Վերաքննիչ դատարանի վճռից: