ՀՀՇ վարչությունը որոշել է 2013 թվականի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով: Այս մասին ասված է ՀՀՇ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀՇ վարչության որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 8-ին ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն: