Երևանի Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի մասնակիցները պատրաստվում են քաղաքացիական նախաձեռնություն ստեղծել՝ «Ազատության հրապարակ» անվամբ:
Նոր քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկուշաբթի՝ փետրվարի 11-ին, ժամը 18.00-ին Սարյանի պուրակում տեղի է ունենալու նախաձեռնության կազմակերպած առաջին միջոցառումը, որտեղ հռչակվելու են նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները:
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի