Home / Հայաստան / Պարույր Հայրիկյանը բացատրեց՝ ինչու է հետ վերցրել դիմումը ՍԴ-ից (թարմացված)

Պարույր Հայրիկյանը բացատրեց՝ ինչու է հետ վերցրել դիմումը ՍԴ-ից (թարմացված)

Այսօր` ժամը 12:25-ին, ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան` իր երեկ ներկայացրած դիմումը հետ վերցնելու համար։ Դիմումը հետ է վերցրել Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը:

«Դիմումս հետ վերցնելու պատճառն այն է, ինչի մասին արդեն ասել եմ վիրահատության օրը: Ես չեմ կարող թույլ տալ, որ ստահակների ցանկությունը իրականություն դառնա: Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է լինեն  փետրվարի 18-ին»,- «Արմենպրեսին» ասել է Հայրիկյանը:

Նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով Հայրիկյանը Սահմանադրական դատարան դիմել էր երեկ և հայտարարել, իր դիմումը հետ կվերցնի միայն այն դեպքում, եթե առաջիկա երկու օրերին կայանա ընդդիմադիր թեկնածուների միավորումը: Ավելի վաղ նախագահի թեկնածուն բաց նամակով դիմել էր Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին, մասնավորապես, նշելով, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել:

Հիշեցնենք, ոչ Հայրիկյանը, ում դեմ հունվարի 31-ի գիշերը մահափորձ էր իրականացվել, ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունները հետաձգելու դիմում չի ներկայացնի: Ավելի ուշ՝ փետրվարի 8-ին, Հայրիկյանը մտափոխվել է ու հայտնել, որ դիմելու է ՍԴ: