Փետրվարի 10-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Գագիկ Ա.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Կատովսկու փողոցի թիվ 23 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Գագիկ Ա.-ի վրա կրակել և վնասվածքը պատճառել է 26-ամյա Արմեն Գ.-ն, որը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը` պահունակով, լիցքավորված 4 փամփուշտով:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նշանակվել են փորձաքննություններ:
Արմեն Գ.-ն ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ: