Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին:
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը, թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան խորհուրդ է տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է:
«Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ»,- թերթի թղթակցին ասել է բնակիչներից մեկը:
«Հրապարակ»-ը նշում է, որ անցյալ շաբաթ գյուղ ժամանած ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել: