Home / Հայաստան / «Որպեսզի էշի քուռակները չզռռան». իրավապաշտպանը՝ ընտրակաշառքի մասին

«Որպեսզի էշի քուռակները չզռռան». իրավապաշտպանը՝ ընտրակաշառքի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում «էշի քուռակներ» է անվանել բոլոր նրանց, ովքեր հերքում են  Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել… թուրքի մայլում քյանդրբազ խաղացողներին էլ զգուշացնում եմ.. ընտրակաշառքների գործընթացը դադարեցրեք.. վատ է լինելու.. իսկ ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը պաշտոնապես և հրապարակավ հայտնում եմ՝ Վանաձոր քաղաքում ընտրակաշառքների բաժանման մասին արդեն ահազանգեր կան, և հիմնավոր կասկածներ ունեմ դրանց իրականացման վերաբերյալ… եթե գոնե մեկ փաստ չարձանագրեցիք, կամ Դուք եք անմիջապես հովանավորողը, կամ Դուք կանխամտածված անգործության եք մատնված, կամ Դուք բավարար կարողություն չունեք ընտրակաշառքների դեմը առնելու, և հետևաբար չեք համապատասխանում Ձեր պաշտոնին… եթե հույսներդ դրել եք, թե քաղաքացիները պետք է ահազանգեն, ապա դա որակում եմ հենց ընտրակաշառքների դեմ Ձեր պայքարելու կամքի, բացակայության ապացույցը… շաատ էլ լավ օպերատիվ-հետախուզական կարողություններ ցուցաբերում եք հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու ժամանակ… առանց որևէ մեկի բացահայտ դիմումի կամ հայտնելու.. գիշեր-ցերեկ փնտրում եք, և գտնում եք.. սկսեք ընտրակաշառքների փաստերի հայտնաբերման և ընտրակաշառքների դեմ պայքարի «ԿՈԼՑՈ» օպերացիա.. որպեսզի էշի քուռակները չզռռան…ավել պակաս…»