Այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ դիֆիրամբ ձոնեց Սերժ Սարգսյանին, գրում է Aravot.am-ը:
Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»:
Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրեց ադրբեջաներեն: Սերժ Սարգսյանն էլ հումոր արեց՝ «Էդ ոնց որ կարոտել եք, հա՞, ինչ-որ ժամանակների»: Ու մինչ տղամարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, Սարգսյանն ասաց. «Պետք չի, պետք չի թարգմանել, երևի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:
Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու և նախագահի, և պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ: