Երեկ ցերեկվանից ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Կրակոցների հետևանքով երեկ պայթել է Չինարի գյուղի գազատարը, վնասվել են բնակիչների տներն ու մեկ ավտոմեքենա: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Lragir.am-ին հայտնել է, որ գիշերը Չինարիի կրակոցները դադարել են, սակայն հնչել են Այգեպար ու Մովսես գուղերի ուղղությամբ: Չնայած կրակոցների դադարին` Չինարիի բնակչությունն այսօր գիշեր գրեթե չի քնել:
«Անձրևները սկսվեցին, մի քիչ խաղաղվեցին: Դե մենք սովոր ենք, մեր ժողովուրդը պաշտպանվելու ձևը գիտի, ապահով տեղերում են մնում: Մենք կարողանում ենք թեթեև տանենք, երեխեքի խնդիրն ա մենակ, թե չէ մեծերը սովոր են, երեխեքը սթրեսի մեջ են»,- ասել է Սամվել Սաղոյանը:
Հակառակորդը հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներն ակտիվացրել է փետրվարի 8-ից` պարբերաբար կրակոցներ արձակելով տարբեր գյուղերի ուղղությամբ: