Home / Հայաստան / Բանակում աշխատում են ՀՀԿ-ի թեկնածուի համա՞ր. ՊՆ խոսնակը հերքում է

Բանակում աշխատում են ՀՀԿ-ի թեկնածուի համա՞ր. ՊՆ խոսնակը հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունում բանավոր կարգով ներքին հրահանգ է իջեցվել, որին պարտավոր են ենթարկվել բոլոր սպաները: Ըստ այդմ, եթե որևէ զինվոր կարող է Հանրապետական կուսակցության թեկնածուի համար ձայն բերել կամ դրանից բխող ինչ-որ աշխատանք կատարել, ապա նրա ծննդավայրի շտաբի պետը կարող է դիմել զորամասի հրամանատարին՝ խնդրելով նրանից «ձայն բերող» երիտասարդին 8-10 օրով արձակուրդի ուղարկել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:

«Քանի որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետերը տեղական իշխանիկներն են, ուստի զինվորների արձակուրդի հարցերով այս ընթացքում հենց նրանք են զբաղվում», – գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ը լուրի իսկությունը փորձել է ճշտել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով հերքել է տեղեկությունը:

«Նման բան բացառվում է: Նույնիսկ նախարարը հրաման է տվել, որ փետրվարի 18-ին լինեն իրենց տեղում», – ասել է նա: