Փետրվարի 14-ի առավոտյան Սիրիայում՝ Հալեպ-Շիգիեֆի ճանապարհին, առևանգել են երիտասարդ Գևորգ Կարակելյանին:
Ինչպես News.am-ին հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, Կարակելյանին առեւանգել են աշխատանքի գնալու ճանապարհին: Առևանգողները 4 հոգով են եղել:
Նույն օրը կեսօրին Հալեպի Սուլեյմանիե պողոտայում գլխին դիպած կրակոցից զոհվել է 42-ամյա Հարություն Քեոշքերյանը, ով կին ու դուստր ունի:
Սիրիայի պետական լրատվամիջոցների պաշտոնական լրահոսի վերջին տվյալների համաձայն` Հալեպի Աս-Սահուր, ՔարմԱթ-Թարաբ, Մասաքեն, Հանանու, Ալ-Քաթարջի, Ալ-Մաասարանիա, Բաբ Ան-Նասր, Ալ-Մեյսար, Ան-Նաքարին, Աշ-Շաար եւ Քադի-Ասքար թաղամասերում զինվորականները պայթեցրել են ընդդիմադիր գրոհայինների զենքի բազաները՝ ոչնչացնելով և վիրավորելով նրանցից շատերին: