Երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ «Հարցուպատասխան. Questiones et solutiones» հանդեսի երկրորդ համարի շնորհանդեսը: Այն ներկայացրել են խմբագիրներ Արթուր Ավթանդիլյանը և Նազենի Ղարիբյանը: Հանդեսի նպատակն է ձևավորել քաղաքային մշակույթ և տարածել այն ողջ հանրապետությունով:
Նազենի Ղարիբյանի խոսքով՝ պահատական չէ նաև շնորհանդեսի վայրի ընտրությունը. Մաշտոցի պուրակը դարձել է քաղաքակրթական միջավայրի ստեղծման, զարթոնքի խորհրդանիշ:
Հանդեսի լրագորղական, գրական գործերի թեման հիմնականում քաղաքական և հասարակական է: Ղարիբյանը շնորհանդեսին ասել է, որ թեև ծավալով երկրորդ «Հարցուպատասխանը» զիջում է առաջինին, բովանդակային առումով այն ավելի լավն է և հանդեսի կայացման լուրջ հայտ է:
Գիրքը լույս է տեսել 300 տպաքանակով, այն արժե 1500 դրամ՝ հասանելի է քաղաքի գրախանութներում: