Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով ՕԵԿ-ի անդամ է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Շահինյանը թերթի թղթակցին հայտնել է, որ կլինի ՕԵԿ ցուցակում, բայց թե ո՞ր տեղում, կորոշի կուսակցությունը` քաղխորհրդի նիստում:
«Կարևոր չի` որ տեղում կլինեմ»,- ասել է Շահինյանը: