Home / Հայաստան / Ոստիկանությունը քննելու է նախագահի թեկնածուի շտաբի հաղորդումները

Ոստիկանությունը քննելու է նախագահի թեկնածուի շտաբի հաղորդումները

Փետրվարի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդում, ըստ որի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն:

Ոստիկանությունը նյութեր է պատրաստում նաև նույն կայքում հրապարակված հայտարարության վերաբերյալ, ըստ որի Վարուժան Գ.-ն փետրվարի 12-ին տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում, և Երևանում: