ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր եզրափակիչ հանդիպումն ընտրողների հետ կանցկացնի Ազատության հրապարակում:
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին, ժամը 17:30-ին: Հիշեցնենք, որ երեկ Հայրիկյանն իրեն վատ էր զգացել և տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այսօր hayrikyan.com կայքում հրապարակվել է նախագահի թեկնածուի վիդեոուղերձը: