Երևանի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով: Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝ Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթևեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի:
Թ.18 և 46 միկրոավտոբուսային, ինչպես նաև թ.28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետև Շինարարների փողոցներով: