Իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը՝ կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: