Այսօր 4/24, 4/25 (Արաբկիր համայնք) ընտրական տեղամասերում Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները նկատել են, որ տեղամասերում տեղադրված չհրկիզվող պահարանների և քվեաթուփերի վրայից բացակայում են դրոշմակնիքները:
4/28 տեղամասում նրանք արձանագրել են կուտակումներ, իսկ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը ոչ մի քայլ չի ձեռնարկել կուտակումները վերացնելու համար:
Թիվ 6 դպրոցում տեղակայված 13/18 և 13/19 (Էրեբունի համայնք) ընտրական տեղամասերի մոտ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները նկատել են, որ ընտրողները մինչև տեղամաս մտնելը նստում են տեղամասի մոտ կայանված մեքենայի մեջ, որից հետո միայն մտնում են տեղամաս: Մեքենայի մոտ ցուցակով մարդկիկ են կանգնած եղել:
Civilnet.am-ը տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես բնակելի շենքերի մոտ կանգնած ավտոբուսի մեջ երկու կանանց ձեռքում ցուցակներ կան:
Լրագրողը հարցնում է, թե ինչ ցուցակներ են դրանք, և պատասխան են ստանում. «Ցուցակ չի, զուգարանի թուղթ ա»: Լրագրողը շարունակում է խնդրել «զուգարանի թուղթը»՝ համոզվելու համար, որ դա ցուցակ չէ, սակայն ավտոբուսից իրեն ասում են.
«Չե՞ս ամաչում, հավատացյալ ես»:
17/05 տեղամասում (Արարատի մարզ, Արտաշատ քաղաք) 20-30 երիտասարդներ ներխուժել են տեղամաս, բռնություն կիրառել Մարինե Մանուչարյան –Կիրակոսյանի և դիտորդի նկատմամբ ու կատարել լցոնում: Այս մասին Մանուչարյան-Կիրակոսյանը ֆեյսսբուքյան էջում գրառում է կատարել: Նշենք, որ վերջինս քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կինն է: