Լրագրող Արմեն Դուլյանն այսօր ընտրատեղամասում պարզել է, որ իրավունք չունի մասնակցել ընտրություններին կենսաչափական անձնագրով կամ նույնականացման քարտով, իսկ անձը հաստատող այլ փաստաթուղթ չունի:
«Երբ շրջանառության մեջ դրվեցին նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը, որպես օրինապաշտ քաղաքացի՝ անմիջապես ստացա թե մեկը, թե մյուսը… Հիմա պարզվում է, որ անձը հաստատող այդ երկու գլխավոր փաստաթղթերն էլ ինձ զրկում են ձայնի իրավունքից՝ դրանցով քվեարկելն արգելվում է… Խնդրում եմ, անվանեք աշխարհի մեկ այլ պետություն, որտեղ քաղաքացուն թույլ չտան քվեարկել իր անձը հաստատող երկու գլխավոր փաստաթղթով այն դեպքում, երբ նույն պետությունն էր հորդորում ստանալ այդ փաստաթղթերը… Պարզապես պետության անուն ասեք, որտեղ օրինապաշտությունը պատժելի է…», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Դուլյանը:
Լուսանկարը՝ Shanttv.com