Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը ժամը 11:00-ի դրությամբ կազմել է 10,92%: Քվեարկությանը մասնակցել է 275 986 ընտրող: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Ըստ նրա՝ քվեարկությանը մասնակցել են՝
Երևան – 10,5% (86 601 ընտրող):
Արագածոտնի մարզ – 9,99% (11422)
Արարատի մարզ – 14,46% (30817)
Արմավիր մարզ – 8,41% (18887)
Գեղարքունիքի մարզ – 12,85% (23 970)
Լոռիի մարզ – 11,68% (27775)
Կոտայքի մարզ – 9,76% (22699)
Շիրակի մարզ – 7,96% (18244)
Սյունիքի մարզ – 15,13% (16613)
Վայոց ձորի մարզ – 9,68% (4573)
Տավուշի մարզ – 13 % (14385):
Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում քվեարկել է 7,18% (9016), իսկ Վանաձորում` 11,16% (10 780):