Home / Տեսանյութեր / Հրանտ Բագրատյանի շտաբը տեղեկացրել է՝ ինչպես հայտնել խախտումների մասին

Հրանտ Բագրատյանի շտաբը տեղեկացրել է՝ ինչպես հայտնել խախտումների մասին

Այսօր առավոտյան ժամը 08.00-ից ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն, որն արձանագրելու է բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը: Այս մասին հաղորդում է թեկնածուի մամուլի ծառայությունը:

«Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող հակաօրինական այլ արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու, ահազանգելու համար կարող եքզանգահարել կենտրոնական շտաբ հետևյալ հեռախոսահամարներով` 010 56 52 26, 095 77 19 10, 055 53 25 97, 091 41 69 71, ինչպես նաև էլեկտրոնային փոստով՝ [email protected]», – նշում է նախընտրական շտաբը: