4/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և նույն ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հայտնում է Գալա TV-ն: Հանձնաժողովի քարտուղարը, ով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դուստրն է, արձանագրել է խախտում՝ կրկնակի քվեարկության դեպք: Քաղաքացի Սոնա Միքայելի Վարդանյանը տեսել է, որ իր նվան դիմաց արդեն ստորագրել և քվեարկել են: Այս մասին քաղաքացին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, ով թույլ է տվել, որ տվյալ քաղաքացին մեկ անգամ ևս քվեարկի` պատճառաբանելով, որ անուն ազագնունը համպատասխանում էր, բայց անձնագրի սերիան՝ ոչ:
Կրկնակի քվեարկության փաստ արձանագրելով` Լուսինե Դրամբյանը կազմել է արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ տեղի է ունեցել ընտրախախտում, մինչդեռ հանձնաժողովի նախագահը հերքել է այդ տեղեկատվությունը` պատգամավորի դստերը մեղադրելով ստախոսության մեջ: Բացի այդ արձանագրությունից, ըստ Լուսինե Դրամբյանի, նույն ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք են եղել, ինչը օրենքի խախտում է: Այդ պահին, երբ ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը ևս ֆիքսել է, որ Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք միաժամանակ գտնվել են ընտրատեղամասում, հանձնաժողովի նախագահի քարտուղարի և վստհաված անձի միջև նորից ծագել է լեզվակռիվ:
4/10 ընտրատեղամսի նախագահը ՀՀԿ-ից է: