Այսօր ժամը 14:00-ի դրությամբ նախագահի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող անձանցից 836 710-ը կամ 33.09%-ը: Այս մասին հայտնել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
Երևանում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 29.87 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 36.18 տոկոսը, Արարատում՝ 38.53 տոկոսը, Արմավիրում՝28.93 տոկոսը, Գեղարքունիքում՝ 38.25 տոկոսը, Լոռիում՝ 36.34 տոկոսը, Կոտայքում՝ 30.02 տոկոսը, Շիրակում՝ 31.20 տոկոսը, Սյունիքում՝ 40.09 տոկոսը, Վայոց Ձորում՝ 33.72 տոկոսը, Տավուշում՝ 39.53 տոկոսը: