Երիտասարդ մշակութաբան, գյումրեցի Լևոն Մարգարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կարծիք է հայտնել երեկ նախագահական ընտրությունների ժամանակ Գյումրիում քվեարկության ընթացքի մասին: Հիշեցնենք, որ, համաձայն, նախնական տվյալների, Հովհաննիսյանը Գյումրիում Սերժ Սարգսյանից ավելի շատ ձայներ է հավաքել:
Մարգարյանի կարծիքը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց փոփոխությունների.
«Լեննականում Րաֆֆու ստացած ձայների մասով տիրող երևանյան ուռա-աժիոտաժի պահով մի հատ ձյունառատ ռեպորտաժ անեմ հենց Լեննականից՝ մութ բան չմնա.
1. Րաֆֆու ձայները, ոնց որ Հայաստանում, նենց էլ Լեննականում իրա սեփական ձայները չեն, դրանք առավելապես Սերժի հակաձայներն են, Գագիկ Ծառուկյանի ձայներն են, ՀԱԿ ազատ թողած ձայներն են:
2. Լեննականն իրանով մշակութային լրիվ ուրիշ իրավիճակ է՝ ահագին իռացիոնալություններով, ու ստեղի նամուսթասիբային մատրիցայի վրա շատ կայֆ նստում է Րաֆֆու հիպերվերբալ պոպուլիզմը հայ ազգի բացառիկության ու անպաշտպանության մասին: Որպես օրինակ կարող եմ բերել՝ 2008թ. Սերժ-Լևոն դուելի ընթացքում մեր մոտ Արթուրիկն էր դվիժենի անում՝ էլի հիպերվերբալ ու մի քիչ էլ սեքսուալ պոպուլիզմի հիմքերով, երբ կես տող քաղաքական տեքստ չէր ասվում՝ մենակ ժողովրդի բացառիկության մասով սիրուն խոսքեր:
3. Հանրապետականը Լեննականում չկա, բառի բուն իմաստով չկա, Վարդանիկը դրա վերջին մոհիկանն էր, Սպարտակը շարունակում է չփոխվել, նոր կադրեր չունեն, դաժե ընտրակաշառքը կիսատ են բաժանում: Սամվել Բալասանյանի քաղաքապետ լինելու փաստը դրա ևս մեկ փոքրիկ ապացույցն է. թաղային ցանցերի մեխանիզմները ԲՀԿ ձեռքին են:
4. Գյումրին բացառապես այս պահին ԲՀԿ կոորդինացման տիրույթում է, ոչ միայն պաշտոնապես, այլ զուտ քաղաքական մշակույթի իմաստով, մարդիկ են, ովքեր աշխատել ու առատորեն պարգևատրվել են ԲՀԿ կողմից: Ասել է թե ՀՀԿ ձայները Գյումրիում էտ Հանրապետականների ձայներն են գումարած մի քիչ էլ ստեղ ռուլիտ անում է ԲՀԿ-ն: ԲՀԿ էլեկտորատը մայիսի ԱԺ ընտրությունների իներցիայով աշխատել է ՀՀԿ-ին հակառակ:
5. Եթե, օրինակ, Րաֆֆու տեղը լիներ Լևոնը, Րաֆֆի ընտրած լեննականցիքի կեսը կընտրեր Լևոնին, ոչ միայն նրա համար, որ Լևոնին մեղմ ասած չեն սիրում, այլ վերն արդեն ասվածի պահով. Պապին իհարկե բոլորից լավ կարա լեզվաբանութամբ սարեր շրջի, բայց Պապին, ի տարբերություն Րաֆֆու, հեչ անշառ չի, Պապուն ձեն տալ, գնալ ձենիդ հետևից միտինգի, հարց դնել, բան պահանջել մեղմ ասած հավես չկա: Րաֆֆին փորձով ու ենթադրություններով անշառ թեկնածու է, 30 տոկոսով Րաֆֆին պակաս վտանգավոր է, ասենք նույնիսկ 15 տոկոսով ԼՏՊ-ից, նենց որ Րաֆֆին նաև այսպես ասած անշառ անշղթա ու անպատասխանատու բողոքի ձայնի արտահայտում է»: