2012 թվականին Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճած գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Այս մասին ասված է ՀՀԿ-ի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Ամբողջ հոգով շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Մենք հպարտ ենք, որ մեր երկիրը կշարունակեք առաջնորդել Դուք, որ միաժամանակ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն եք:
Անհնար է գերագնահատել Ձեր դերը Հայաստանի տարած փառահեղ հաղթանակներում, մասնավորապես` շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնություններում: Չնայած Ձեր հսկայական ծանրաբեռնվածությանը, Դուք ժամանակ եք գտնում գլխավորելու մեր շախմատային կազմակերպությունը և հինավուրց խաղի բնագավառում Հայասանի տարած փայլուն հաղթանարկներն անհնար կլինեին առանց Ձեր աջակցության:
Մենք, անմիջականորեն շփվելով Ձեզ հետ, համոզղվել ենք, որ Ձեզ բնորոշ են նպատակասլացությունը, հոգատարությունը, մարդկանց ուշադիր լսելու և ապա միայն որոշումներոը ընդունելու կարողությունը, խնդիրները լուծելու, անմիջական ևւ անկեղծ շփվելու, ոգեւորելու և առաջնորդելու ունակությունները:
Վստահ ենք, որ Ձեր մարդկային և գործնական այդ հատկանիշները ամբողջովին և լավագույն ձևով կդրսևորվեն Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում, մեր կյանքի բոլոր բնագավառներում», – շախմատիստների շնորհավորական տեքստը տարածել է ՀՀԿ-ի մամուլի ծառայությունը: