Home / Հայաստան / ԿԸՀ-ն համաձայն չէ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հետ

ԿԸՀ-ն համաձայն չէ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հետ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, որում ասվում է, թե ԿԸՀ-ն խախտել է օրենքը, քանի որ որոշ տեղամասերում քվերաթերթիկների վերահաշվարկը սկսվել է առանց վստահված անձանց տեղյակ պահելու: Այս մասին ասված է ԿԸՀ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

ԿԸՀ-ի համաձայն, քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ թիվ 2 և թիվ 3, և դրանց ներկա են եղել Հովհաննիսյանի վստահված անձիք՝ Ստյոպա Սաֆարյանը, Կարեն Վարդանյանը, ինպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

«Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: