ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը երեկ Միքայելյան հիվանդանոցում բուժստուգում է անցել, և բժիշկները գտել են, որ պետք է ստացիոնար բուժվի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Սեդրակյանն ասել է թերթի թղթակցին, որ վաղվանից մեկ-երկու շաբաթով պառկելու է հիվանդանոցում: Նախագահի թեկնածուն նշել է, որ ուժեղ մրսածություն ունի, լյարդն է բորբոքվել, և անուշադրությունից բարդություններ են առաջացել:
Թերթը հարցրել է, թե արդյոք նա նման քայլերի է գնում, որպեսզի իրավապահների տեսադաշտից դուրս մնա, չէ՞ որ նրա անունն էր շոշափվում Հայրիկյանի մահափորձի գործով:
Սեդրակյանը պատասխանել է. «Եթե չեք հավատում, եկեք հիվանդանոց և բժիշկներից հարցրեք»: