Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում իտալական «Միլանը» անկանկալ մատուցեց՝ 2:0 հաշվով պարտության մատնելով մրցաշարի հիմնական ֆավորիտ «Բարսելոնային»:
Միլանցիները պարզ մոդել էին ընտրել, որը հաճախ չի աշխատում «Բարսայի» հետ խաղերում, այն է՝ խորը պաշտպանություն և հակագրոհներ: Երեկ, սակայն, «Միլանը» 100 տոկոսով իրացրեց մարտավարությունը, շնորհիվ նաև հյուրերի չափազանց անհաջող խաղի:
«Բարսան» ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց՝ ցուցադրելով իներտ և անհետաքրիր ֆուտբոլ: Առաջին խաղակեսում գոլազուրկ ոչ-ոքի գրացնվեց, իսկ երկրորդ կեսում խաղին միջամտեց մրցավար Քրեյգ Թոմփսոնը, ով չնկատեց Քրիստիան Սապատայի ակնհայտ ձեռքով խաղը, ով 57-րդ րոպեին, փաստորեն, գոլային փոխանցում կատարեց Քևին Պրինս Բոատենգին: Վերջինս օգտվեց նվերից՝ գրավելով «Բարսային» դարպասը: Հյուրերը ոչ միայն չկարողացան փոխել խաղի ընթացքը, այլ 80-րդ րոպեին ևս մեկ հակագրոհ բաց թողեցին, երբ Սալի Մունտարին եզրափակեց միլանցիների եռաքայլ կոմբինացիան:
2:0 հաշիվը լավ հնարավորություններ է տալիս «Միլանին» պատասխան խաղից առաջ: «Բարսան» ծանր կացության մեջ է հայտնվել, և իրավիճակը շտկելու համար կտրուկ փոփոխություններ են հարկավոր: «Միլանի» հետ առաջին հանդիպումը բացահայտեց մի խնդիր, որը մինչ այժմ չէր նկատվել «Բարսելոնայի» խաղում. թիմը խնդիրներ ունեցավ խիտ պաշտպանությունը հաղթահարելիս: Այդ խնդիրները կապված էին ոչ թե գնդակներ խփելու, ինչպես անցյալ մրցաշրջանի «Չելսիի» հետ կիսաեզրափակիչ խաղում, այլ գոլային պահեր ստեղծելու հետ:
Օրվա մյուս խաղում թուրքական «Գալաթասարայը» 1:1 հաշվով իր հանդիպումն ավարտեց գերմանակն «Շալկե 04»-ի հետ: